Կարևոր իրադարձություններ

G20-ը օֆշորներին սպառնացել է պատժամիջոցներով

16 Ապրիլ, 2016 10:30
G20-ը օֆշորներին սպառնացել է պատժամիջոցներով

G20-ի երկրները պայմանավորվել են պատժամիջոցներ կիրառել այն երկրների հանդեպ, որոնք չեն մասնակցում հարկային տեղեկատվության փոխանակությանը՝ հայտարարել է Ռուսաստանի ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը՝ «ֆինանսական քսանյակի» ֆինանսների նախարարների ու Կենտրոնական բանկերի ղեկավարների հանդիպման արդյունքներով։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։

Նրա խոսքով՝ Վաշինգտոնում Համաշխարհային բանկի և Արժույթի միջազգային հիմնադրամի գարնանային նստաշրջանի շրջանակում հանդիպման մասնակիցները քննարկել են Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության գործողությունների պլանի իրագործումը՝ ուղղված հարկերի չվճարումը կանխելուն։ Խոսքը BEPS պլանի մասին է, որին միացել են աշխարհի բոլոր երկրները, բացի Բահրեյնից և Պանամայից։ Պլանը նախատեսում է հարկային մարմինների միջև տեղեկատվության փոխանակություն հարցմամբ, իսկ 2018 թվականից՝ ավտոմատ ռեժիմով։

Սիլուանովի խոսքով՝ «քսանյակի» ֆինանսական իշխանությունները պայմանավորվել են ավելի մեծ ուշադրություն դարձնել կապիտալի հոսքերի կարգավորմանը։

 

Լրահոս

Դիտել ավելին