Կարևոր իրադարձություններ

Ճապոնիայում տեղի է ունեցել հրաբուխի ժայթքում

16 Ապրիլ, 2016 10:08
Ճապոնիայում տեղի է ունեցել հրաբուխի ժայթքում

Ճապոնիայի Կումամատո շրջանում ժայթքել է Ասո հրաբուխը: Այնտեղ վերջին 2 օրում գրանցվել է 2 ուժեղ երկրաշարժ, շաբաթ օրը հայտնել է երկրի գլխավոր օդերևութաբանական վարչությունը, հայտնում է RIA Novwsti-ն:

Հրաբուխն առաջացրել է փոշու և ծխի 100 մետրանոց սյուն: Օդերևութաբանները հրաբխի ժաթքումը կապել են 2 ժամ առաջ տեղի ունեցած երկրորդ` 7.3 բալ ուժգնությամբ երկրաշարժի հետ:

Ասո հրաբուխը, որը պարբերաբար ժայթքում է, 5 հնարավորից ստացել է վտանգավորության երկրորդ աստիճան: 1 կմ շառավղով արգելված է նրան մոտենալ:

 

Լրահոս

Դիտել ավելին