Կարևոր իրադարձություններ

Սեյրան Օհանյանն այցելել է մարտական գործողությունների ընթացքում վիրավորված զինծառայողներին

16 Ապրիլ, 2016 09:56
Սեյրան Օհանյանն այցելել է մարտական գործողությունների ընթացքում վիրավորված զինծառայողներին

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ապրիլի 15-ի երեկոյան այցելել է Էրեբունի բժշկական կենտրոն, այս մասին տեղեկացնում է նախարարության կայքը:

Նախարարը տեսակցել է ապրիլյա մարտական գործողությունների ընթացքում վիրավորված զինծառայողներին, որոնցից շատերի վիճակը օրեցօր կայունանում է:

Պաշտպանական գերատեսչության ղեկավարը հատուկ ուշադրություն է դարձրել ծանր վիրավորների վիճակին, զրուցել է զինծառայողների հետ, քաջալերել նրանց և մաղթել շուտափույթ ապաքինում:

 

Լրահոս

Դիտել ավելին