Կարևոր իրադարձություններ

ԱՄՆ-ը ԵՄ-ին և ԱՄՀ-ին կոչ է անում դուրս գրել Հունաստանի պարտքերի մի մասը

16 Ապրիլ, 2016 09:54
ԱՄՆ-ը ԵՄ-ին և ԱՄՀ-ին կոչ է անում դուրս գրել Հունաստանի պարտքերի մի մասը

Վաշինգտոնում Հունաստանի տնտեսական բարեփոխումների ծրագրի իրականացման հարցերն է քննարկել ԱՄՆ ֆինանսների նախարար Ջեյքոբ Լյուն Եվրախմբի ղեկավար Յերուն Դեյսելբլումի և իր գերմանացի գործընկեր Վոլֆգանգ Շոյբլեի հետ։ Այս մասին փոխանցում է RIA Novosti-ն։

ԱՄՆ ֆինանսների նախարարության հաղորդմամբ՝ Համաշխարհային բանկի և Արժույթի միջազգային հիմնադրամի գարնանային նստաշրջանի շրջանակում կողմերը քննարկել են առաջընթացը, որը ձեռք է բերվել Հունաստանում տնտեսական բարեփոխումների ծրագրի առաջին գնահատականի ավարտին մոտենալու գործընթացում։

«Լյուն Եվրոպային, ԱՄՀ-ին և Հունաստանին կոչ է արել բազմապատկել ջանքերը՝ գնահատման ավարտի համար, և պայմանավորվել Հունաստանի պարտքային պարտավորությունների զգալի մեղմացման շուրջ»,- նշվում է հաղորդագրությունում։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ հունական իշխանությունները ակնկալում են մայիսի սկզբին հասնել վարկատուների հետ համաձայնության՝ օգնության փաթեթից հերթական տրանշի ստացման համար։

 

Լրահոս

Դիտել ավելին