Կարևոր իրադարձություններ

Թալիշի ուղղությամբ շփման գծում հակառակորդի կրակոցից զինծառայող է վիրավորվել

16 Ապրիլ, 2016 09:42
Թալիշի ուղղությամբ շփման գծում հակառակորդի կրակոցից զինծառայող է վիրավորվել

Ապրիլի 15-ի լույս 16-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում օպերատիվ իրադրության փոփոխություններ չեն արձանագրվել, տեղեկացնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
 

Հակառակորդը առաջնագծի ողջ երկայնքով ավելի քան 70 անգամ խախտել է  կրակի դադարեցման շուրջ ձեռքբերված բանավոր պայմանավորվածությունը` հիմնականում կիրառելով տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ:

 

Կրակի դադարեցման շուրջ ձեռքբերված բանավոր պայմանավորվածության խախտման արդյունքում` շփման գծի հյուսիսային (Թալիշ) ուղղությամբ ժամը 02:15-ի սահմաններում տեղի է ունեցել միջադեպ, որի հետևանքով հակառակորդի կողմից արձակված կրակոցից ձախ բազկի շրջանում հրազենային գնդակային միջանցիկ վիրավորում է ստացել զինծառայող Գագիկ Վյաչեսլավի Խուրշուդյանը:
 

Ադրբեջանական զինուժի նախահարձակ գործողություններին ի պատասխան` ՊԲ առաջապահ ստորաբաժանումները դիմել են կանխարգելիչ քայլերի և ճնշել հակառակորդի ակտիվությունը:

 

Ղարաբաղյան ուժերը շարունակում են վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը և ապահովել սահմանային բնագծի հուսալի պաշտպանությունը:

 

Լրահոս

Դիտել ավելին