Կարևոր իրադարձություններ

Ազատագրված շրջանների վերաբնակեցումը ժամանակի հրամայական է.«Հրապարակ»

16 Ապրիլ, 2016 08:46
Ազատագրված շրջանների վերաբնակեցումը ժամանակի հրամայական է.«Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «1994 թվականից սկսած՝ Ադրբեջանի հետ պատերազմից հետո, Հայաստանի եւ Արցախի իշխանությունների ամենակոպիտ սխալը եղել է Ղարաբաղին հարակից ազատագրված շրջանները բարձիթողության մատները: 2010 թվականին՝ պատերազմի ավարտից 16 տարի անց, ԵԱՀԿ Մինսկի խմբի փաստահավաք առաքելությունն այդ տարածքներում մշտադիտարկում իրականացրեց: Ապա հանդես եկավ զեկույցով՝ նշելով, որ ազատագրված տարածների վերաբնակեցումն իրականացվում է անարդյունավետ: 5 տարվա ընթացքում տեղի բնակչության թիվը չէր աճել: Առկա բնակչությունն էլ ապրում էր, մեղմ ասած, անմխիթար պայմաններում:

Իշխանության ներկայացուցիչները նշեցին, որ ԵԱՀԿ դաշտային առաքելության զեկույցը լուրջ հետեւությունների տեղիք է տալիս: Բայց այդպես էլ լուրջ հետեւություններ չարեցին, գործնականում: Ազատագրված տարածքների վերաբնակեցման առումով խնդիր կա, բայց փող չկա: Առնվազն տարօրինակ է, երբ ասվում է, թե փող չկա, երբ դա քո գերակա ուղղություններից մեկն է, ու այլեւայլ բաների համար հսկայական գումարներ ունես:

Վերլուծաբանները ճշտորեն նշում էին, որ իշխանությունների համար ավելի ձեռնտու եւ եկամտաբեր է Ստեփանակերտում կամ Երեւանում էլիտար շենքեր կառուցել, քան ազատագրված տարածքներում՝ տներ:

Մեր եւ Արցախի իշխանությունները պետք է պարզապես ամոթից կարմրեին, որ այդ շրջանները խայտառակ վիճակում է, եթե կա բնակչություն, ուրեմն հիմնականում ապրում է վատ կենսապայմաններում: Պետք է հատկապես ԵԱՀԿ ուսումնասիրության արդյունքում պարզվեր, որ հենց այդ շրջաններում ապրում են բազմաթիվ մարդիկ, ապրում են լավ կենցաղային պայմաններում եւ գնալով բարգավաճում են, համեմատական անցկացվեր հարակից ադրբեջանական գյուղերի չքավորության հետ: Սա միջազգային հանրության այլ դիրքորոշման կհանգեցներ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Լրահոս

Դիտել ավելին