Կարևոր իրադարձություններ

Մոտեցող հանգստյան սեզոնին զուգընթաց մեծանում է նաեւ հայաստանյան տուրիստական գործակալությունների անհանգստությունը.«Հրապարակ»

16 Ապրիլ, 2016 08:42
Մոտեցող հանգստյան սեզոնին զուգընթաց մեծանում է նաեւ հայաստանյան տուրիստական գործակալությունների անհանգստությունը.«Հրապարակ»

Մոտեցող հանգստյան սեզոնին զուգընթաց մեծանում է նաեւ հայաստանյան տուրիստական գործակալությունների անհանգստությունը: Բանն այն է, որ ռուսական ինքնաթիռի պայթյունից հետո նվազել է Եգիպտոս մեկնողների թիվը, Թուրքիա` Անթալիա մեկնողները նույնպես սակավ են` տարբեր, այդ թվում եւ հասկանալի պատճառներով: Այնուհանդերձ, խոսակցություններ կան, որ առաջիկայում Երեւան-Անթալիա ուղիղ չվերթ է բացվելու: Խնդիրը կառավարության եւ էկոնոմիկայի նախարարության իրավասության ներքո է գտնվում: Մեր հարցին ի պատասխան, էկոնոմիկայի նախարարությունից ասացին, որ այս պահին նման հայտ չկա իրենց մոտ: Իսկ հնարավո՞ր է, որ սեզոնին լինի: «Բարդ է ասելը»: Ի դեպ, խնդիրը «բարդ» է նաեւ նրանով, որ էկոնոմիկայի նախարարը դաշնակցական է, որի կուսակցական կրեդոն ոչ թե դեպի Թուրքիա ուղիղ չվերթ բացելն է, այլ «Ստամբուլն արյան ծով դարձնելը»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

 

Լրահոս

Դիտել ավելին