Կարևոր իրադարձություններ

Ինչու է պետք ամեն օր քացախ օգտագործել

16 Ապրիլ, 2016 23:00
Ինչու է պետք ամեն օր քացախ օգտագործել

Մասնագետները խորհուրդ են տալիս օրական երկու անգամ քացախաջուր խմել: Ուտելուց կես ժամ առաջ, մեկ թեյի գդալ քացախը և մեկ թեյի գդալ մեղրը տարալուծեք մեկ սուրճի բաժակ ջրի մեջ և խմեք, սակայն ոչ մի դեպքում չի կարելի ավելացնել քացախի քանակը կամ քացախաջուրը խմելու հաճախականությունը:

Իր օգտակար հատկությունների շնորհիվ քացախի օգտագործումը անցկացնում կամ կանխում է այնպիսի տհաճ իրավիճակներ, ինչպիսիք են գլխացավերը, հոդացավերը, հոգնածությունը, ճարպակալումը, ավելորդ քաշը, բարակած մազերը, կոտրատվող եղունգները, մաշկային քորը, հիշողության վատացումը, ուշադրության թուլությունը, տեսողության վատացումը, աչքերի հոգնածությունը, շնչարգելությունը չնչին ֆիզիկական աշխատանքի ժամանակ, ատամնացավը, լնդերի բորբոքումը և արյունահոսությունը:

Apple vinegar in bottle, a jar of honey   fresh apples

Պարբերաբար օգտագործման դեպքում` քացախի բաղադրության մեջ մտնող օգտակար նյութերի շնորհիվ (մագնեզիում, կալիում, կալցիում, երկաթ, նատրիում, ինչպես նաև` բջջանյութերից` էնիզմա, բետա-կարոտին և այլն) վերանում են գլխի մաշկի հետ կապված խնդիրները, մազերը դառնում են էլաստիկ, փափուկ: Բուժում է նաև թարախաբշտիկների առաջացումը դեմքի մաշկի վրա:

Մազերն ամրացնելու համար հարկավոր է դրանք լվանալուց հետո ցայել խնձորի քացախից պատրաստված լուծույթով:

Երբեմն քացախի խիտ լուծույթն առաջարկում են քսել մազերի արմատներին. այն վերացնում է քորը և թեփը, ինչպես նաև` կարգավորում ճարպային գեղձերի գործունեությունը:

Քացախը շատ օգտակար է հատկապես յուղոտ մազերի համար:

Լրահոս

Դիտել ավելին