Կարևոր իրադարձություններ

Ինչպես վերացնել աչքերի տակի մուգ շրջանակները

16 Ապրիլ, 2016 21:44
Ինչպես վերացնել աչքերի տակի մուգ շրջանակները
Օրգանիզմում վիտամինների և հանքային նյութերի պակասը կարող է լինել աչքերի տակ մուգ շրջանակների առաջացման պատճառ։ Մուգ շրջանակների առաջացման պատճառը հիմնականում վիտամին k-ի և երկաթի պակասից է։ Ջուրը ևս շատ կարևոր է, որը հիդրատացնում է մարմինը, քանի որ դեհիդրատացումը ևս մուգ շրջանակների առաջման պատճառ կարող է լինել։ 
 
Աչքերի տակի մուգ շրջանակներից ազատվելու համար անհրաժեշտ է քնել 8 ժամ, խմել շատ ջուր և ուտել առողջ սնունդ։
 
Բնական յուղերը, ինչպիսիք են ձիթապտղի, նուշի և կոկոսի յուղերը, համարվում են հիասքանչ միջոց աչքերի շուրջ մուգ շրջանակների դեմ։
Անհրաժեշտ է ընդամենը համաչափ քանակությամբ խառնել այս յուղերը և քսել այն մուգ շրջանակներին։ Յուղերը պետք է քսել երեկոյան՝ քնելուց առաջ, և լվանալ առավոտյան։ 
 
Այս յուղերով պրոցեդուրան ընդամենը 1 շաբաթ կատարելուց հետո ոչ միայն մուգ շրջանակները կանհետանան, այլ նաև կանցնեն աչքերի շուրջ առաջացած կնճիռներն ու ուռածությունը։ 
 
 

Լրահոս

Դիտել ավելին