Կարևոր իրադարձություններ

Ռոբերտ Քոչարյանի առանձնատունը փորձել են պայթեցնել ուսումնական նռնակով. նոր մանրամասներ .ArmLur.am

16 Ապրիլ, 2016 00:20
Ռոբերտ Քոչարյանի առանձնատունը փորձել են պայթեցնել ուսումնական նռնակով. նոր մանրամասներ .ArmLur.am

ArmLur.am-ը իրավապահ համակարգին մոտ կանգնած իր աղբյուրներից տեղեկացավ, որ իրականում Ռոբերտ Քոչարյանի տան ուղղությամբ նետված նռնակը եղել է ուսումնական, որը չի պայթում: Այդպիսի նռնակներով զինվորները սովորում են նռնակ նետելու հմտությունները: Այդ պայթուցիկ սարքը կարող են նետել անգամ 50 մետր հեռավորությունից, որի իմաստը ճիշտ կիրառելու մեջ է, քանի որ ընկնելուն պես չի պայթում: Հետեւաբար, այն նետողները Քոչարյանին կամ նրա ընտանիքի անդամներին հավանաբար վախեցնելու կամ ինչ որ բան զգուշացնելու միտում են ունեցել:

Առայժմ ArmLur.am-ին չհաջողվեց պարզել, թե ով է եղել նռնակ նետողը եւ կոնկրետ ինչ նպատակ էր հետապնդում չպայթող նռնակի նետումը երկրորդ նախագահի տան ուղղությամբ: Հուսանք քննությունը սպառիչ պատասխան կտա եւ գործը չի դառնա հերթական չբացահայտվածներից մեկը՝ խորհրդավորության շղարշով: Վերջում նկատենք, որ նռնակի պայթյունի ահազանգը ոստիկանությունը ստացել է քոչարյանական կողմից: 

Աղբյուր` http://armlur.am/517042/

 

Լրահոս

Դիտել ավելին