Կարևոր իրադարձություններ

Ռուսաստանում 2 տոննա կաղամբ են թթու դրել` Գինեսի գրքում գրանցվելու նպատակով

25 Հոկտեմբեր, 2015 20:38
Ռուսաստանում 2 տոննա կաղամբ են թթու դրել` Գինեսի գրքում գրանցվելու նպատակով

Tert.am-ը գրում է․

ՌԴ Մեծ Նովգորոդ քաղաքի ռեստորաններից մեկում 2 տոննա կաղամբ են թթու դրել: Թթուն պատրաստել են ավանդական եղանակով` գազարով ու աղով: 

Հսկայական թասով թթուն պատրաստելու համար 12 ժամ է պահանջվել: Գործընթացին մասնակցել է 10 պրոֆեսիոնալ խոհարար, որոնց օգնել են բոլոր ցանկացողները: Թթուն պատրաստ կլինի 10 օրից, որից հետո հյուրասիրություն կկազմակերպվի: 

Lenta.ru-ն տեղեկացնում է, որ ակցիայի կազմակերպիչները մտադիր են հայտնվել Գինեսի համաշխարհային ռեկորդների գրքում:

Հիշեցնենք, որ հոկտեմբերին իտալացի և ֆրանսիացի  հացթուխները համատեղ պատրաստել էին ամենաերկար բագետը` 122 մետր երկարությամբ:

 

Լրահոս

Դիտել ավելին