Կարևոր իրադարձություններ

Օլանդի մասին ֆիլմը չի նկարահանվի՝ «նորմալ» դերասանուհու բացակայության պատճառով

25 Հոկտեմբեր, 2015 20:27
Օլանդի մասին ֆիլմը չի նկարահանվի՝ «նորմալ» դերասանուհու բացակայության պատճառով

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի նախկին քաղաքացիական կինը` լրագրող Վալերի Տրիերվեյլերը, դադարեցրել է Օլանդի վերաբերյալ ֆիլմի նկարահանումները, քանի որ ոչ մի լուրջ դերասանուհի չի ցանկացել  կինոնկարում մարմնավորել լքված սիրուհու կերպարը:

Ինչպես նշում է The Telegraph-ը, ֆիլմի հիմքում պետք է ընկած լիներ Օլանդի և Տիրերվեյլերի բուռն սիրավեպը՝ իր բազում սկանդալներով: Բրիտանական պարբերականը մանրամասնում է, որ 50-ամյա Տիերվեյլերը, ով տարիներ շարունակ ապրել է Օլանդի հետ,  այդքան էլ սիրված չէ Ֆրանսիայում:

Հայտնի է, որ ֆիլմը պետք է նկարահանվեր Օլանդի նախկին սիրուհու` «Շնորհակալ եմ այս պահի համար» խորագրով հուշագրի հիման վրա: Նշվում է, որ գիրքն անցած տարի ամենավաճառվածն է եղել Ֆրանսիայում:

 

Լրահոս

Դիտել ավելին