Կարևոր իրադարձություններ

Փարիզի կենտրոնում պայթյուն է տեղի ունեցել

15 Ապրիլ, 2016 21:00
Փարիզի կենտրոնում պայթյուն է տեղի ունեցել

Փարիզի կենտրոնում՝ Ելիսեյան դաշտերի մոտ, պայթյուն է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է «Regnum» գործակալությունը՝ հղում տալով ֆրանսիական ԶԼՄ-ների հաղորդագրություններին:

Ինչպես հաղորդվում է, դեպքը տեղի է ունեցել Ելիսեյան դաշտերի մոտ՝ 152-րդ տան շրջանում: Նախնական տվյալներով՝ տուժել է մեկ մարդ: Նա տեղափոխվել է հիվանդանոց:

Ֆրանսիական ԶԼՄ-ները չեն բացառում, որ արտակարգ պատահարի պատճառը կարող է լինել գազի արտահոսքը, սակայն պատահարի ճշգրիտ և հստակ պատճառները դեռևս հայտնի չեն:

Հարկ է նշել, որ Փարիզի և ողջ Ֆրանսիայի հատուկ ծառայություններն ուժեղացրել են ահաբեկչական խմբավորումներ հայտնաբերելու իրենց աշխատանքները:

 

Լրահոս

Դիտել ավելին