Կարևոր իրադարձություններ

Մահ՝ վիսկիից.նոր զոհը Կրասնոյարսկի աշակերտուհի է

15 Ապրիլ, 2016 18:39
Մահ՝ վիսկիից.նոր զոհը Կրասնոյարսկի աշակերտուհի է

Կրասնոյարսկում փոխնակ վիսկիից առաջացող մահերի թիվն աճել է: Օրերս մահացել է 14-ամյա աղջնակ: Ինչպես հաղորդում է Կրասնոյարսկի   ՔԽ ՔԳՎ պաշտոնական ներկայացուցիչ  Օլգա Դեգիդը, ապրիլի 11-ին մեթիլ ալկոհոլի սուր թունավորման ախտանիշներով շտապօգնության հիվանդանոց է տեղափոխվել 14-ամյա աղջիկ: Փրկել նրա կյանքը բժիշկներին չի հաջողվել: ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ ավելի վաղ մահացել էին 40 և 44 տարեկան երկու տղամարդ:

    Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ 40-ամյա տղամարդու մահը վրա է հասել Jack Daniel ի պիտակով փոխնակ (սուրոգատ) ալկոհոլի օգտագործումից հետո, իսկ ութ երիտասարդ տղաների ու աղջիկների խումբ տեղափոխվել է հիվանդանոց : Դեռ հիվանդանոցում են հինգ մարդ,  որոնց  վիճակը բժիշկները գնահատել են կայուն:

    Ըստ ոստիկանության տեղեկատվության՝  հարուցվել է երկու քրեական գործ՝  համաձայն ՌԴ քրեական օրենսգրքի 238  հոդվածի:

   Ինչպես հայտնի է դարձել, Կրասնոյարսկի մարզում անցյալ տարվա նոյեմբերի սկզբին փոխնակ վիսկիի օգտագործման պատճառով մահացել է 11 մարդ, այդ թվում՝ Jack Daniel’s պիտակով:

    Ոստիկանությունը նշում է, որ ալկոհոլը Կրասնոյարսկ է ներմուծվում Մոսկվայից և ցածր գներով վաճառվում ինտերնետում: Ալկոհոլի պարունակության մեջ մեթիլը գերազանցում է 60%-ը: Ըստ այս փաստերի՝ հարուցվել է 19 քրեական գործ, ինը կասկածյալների մեղադրանք է առաջադրվել: Հաղորդվում  է, որ քրեական վարույթը փոխանցվել է  5-րդ քննչական վարչություն: Այն գտնվում է Նովոսիբիրսկում: Այս հանգամանքը պայմանավորված է հետաքննության միջմարզային լինելով:

 

Թարգմանությունը՝ shabat.am

 

Լրահոս

Դիտել ավելին