Կարևոր իրադարձություններ

Դամասկոսի և ընդդիմության միջև ուղիղ բանակցությունները դեռևս անհնարին են. սիրիացի նախարար

15 Ապրիլ, 2016 18:22
Դամասկոսի և ընդդիմության միջև ուղիղ բանակցությունները դեռևս անհնարին են. սիրիացի նախարար

Սիրիական կառավարության և ընդդիմության միջև ուղիղ բանակցություններ ներկայիս ժնևյան ռաունդում չեն լինի՝ ասել է Սիրիայի տեղեկատվության հարցերով նախարար Օմրամ Ալ-Զոուբին։ Այս մասին փոխանցում է RIA Novosti-ն։

«Ուղղակի բանակցություններ չեն լինի, քանի որ ընդդիմության պատվիրակությունը մինչ օրս արտահայտում է սաուդյան և թուրքական կողմերի կարծիքը, Թուրքիայի և Սաուդյան Արաբիայի շահերը, իսկ դրանց նպատակը սիրիական պետության կործանումն է»,- ասել է Ալ-Զոուբին ռուսական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում։

 

Լրահոս

Դիտել ավելին