Կարևոր իրադարձություններ

Վիկտորյա Բեքհեմը հրապարակել է որդու՝ հիանալի վոկալով տեսանյութը

15 Ապրիլ, 2016 17:33
Վիկտորյա Բեքհեմը հրապարակել է որդու՝ հիանալի վոկալով տեսանյութը

Spletnik.ru-ի փոխանցմամբ՝ քաջ հայտնի է, որ Վիկտորյա ու Դևիդ Բեքհեմների երեք որդիները՝ Բրուքլինը, Ռոմեոն ու Քրուզը, լրջորեն զբաղվում են ֆուտբոլով: Ավելին՝ հոր զբաղմունքով հետաքրքրված է անգամ դուստր Հարփերը:

Սակայն դրա հետ մեկտեղ Դևիդ ու Վիկտորյա Բեքհեմների երեխաներին հավասարաչափ հոգեհարազատ է նաև մոր մասնագիտությունը: Հանրահայտ ծնողներն արդեն իսկ աջակցում են նորաձևության հանդեպ երեխաների հետաքրքրությանը:

Բրուքլինը գովազդ է նկարում Burberry-ի համար, իսկ անձամբ նկարահանվում է Reserved-ի համար: Ռոմեոն Burberry-ի գովազդային դեմքն է, իսկ 4-ամյա Հարփերը հետաքրքրված է նկարչությամբ և բացի այդ՝ սիրում է զգեստներ հնարել տիկնիկների համար:

Ինչ վերաբերում է Քրուզին, ապա Բեքհեմների կրտսեր որդին ժառանգել է մոր երաժշտական տաղանդը: Վիկտորյան հպարտությամբ Instagram-ում հրապարակել է Քրուզի երգելու տեսանյութը՝ դրան կից գրելով, որ հպարտ մայր է:

 

Լրահոս

Դիտել ավելին