Կարևոր իրադարձություններ

NASA-ի մասնագետները փորձում են գտնել մարսյան պայմաններին համապատասխանող կարտոֆիլի սորտ

15 Ապրիլ, 2016 17:23
NASA-ի մասնագետները փորձում են գտնել մարսյան պայմաններին համապատասխանող կարտոֆիլի սորտ

Ռուսական TASS լրատվական գործակալության փոխանցմամբ՝ դեռ հայտնի չէ՝ արդյոք Մարսի վրա երբևէ կաճի՞ կարտոֆիլ, թե՞ ոչ, սակայն NASA-ի մասնագետները Պերուում անապատային պայմաններում հետազոտում են կարտոֆիլ աճեցնելու հարցը:

Նրանք ցանկանում են տեսնել, թե 4500 կարտոֆիլի սորտերից որ մեկն է ավելի շատ համապատասխանում Կարմիր մոլորակի մակերևույթին աճեցնելու համար:

NASA-ի մասնագետ Քրիս Մաքքեյը հայտարարել է, որ երբ մարդիկ իջնեն Մարսի մակերևույթ, նրանք ստիպված կլինեն աճեցնել սննդամթերք. «Կարծում եմ, որ մենք պետք է գտնենք կարտոֆիլի այն սորտը, որը կաճի սառը ջերմաստիճանի ու մթնոլորտային ցածր ճնշման պայմաններում: Կարտոֆիլի հենց այդ սորտն էլ հարմար կլիներ Մարսի վրա աճեցնելու համար»:

Հետազոտությունն անցկացվում է Պամպաս դե լա Ջոյայա անապատում, որը Երկրագնդի առավել չոր վայրերից մեկն է, և որտեղ տարեկան գրանցվում են միայն մեկ միլիմետր տեղումներ: Այդ շրջանն Ատակամա անապատի մի մասն է Ներկա դրությամբ փորձարկման համար պատրաստվել է կարտոֆիլի 65 սորտ:

 

Լրահոս

Դիտել ավելին