Կարևոր իրադարձություններ

ՀԱՊԿ-ի Ռազմական կոմիտեի նիստում բարձրացվել է ադրբեջանական սադրիչ գործողությունների հարցը

15 Ապրիլ, 2016 17:14
ՀԱՊԿ-ի Ռազմական կոմիտեի նիստում բարձրացվել է ադրբեջանական սադրիչ գործողությունների հարցը
ՀԱՊԿ-ի Ռազմական կոմիտեի նիստից հետո` լրագրողների հետ հանդիպմանն ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովը նշել է, որ ՀԱՊԿ-ի Ռազմական կոմիտեի նիստում բարձրացվել է ադրբեջանական սադրիչ գործողությունների հարցը. «Իմ գործընկերներին ես տեղեկացրել եմ ապրիլի սկզբից ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում տիրող իրավիճակի մասին: Հայկական կողմն իր լուրջ մտահոգությունն է հայտնել Ադրբեջանի ռազմական ագրեսիվ գործողությունների վերաբերյալ: Դրանք բազմաթիվ անմեղ զոհերի պատճառ են դարձել, զոհեր են եղել նաև խաղաղ բնակչության շրջանում: Այս հարցի հետ կապված կատարվել է կարծիքների փոխանակում»,-ասաց Յուրի Խաչատուրովը:
 
Նրա խոսքով` Ռազմական կոմիտեի նիստում քննարկվել են օրակարագային բոլոր հարցերը: Մասնակիցները նշել են, որ ՀԱՊԿ-ի տարածաշրջանում ռազմական անվտանգության սպառնալիքի հարցը կրում է համալիր բնյութ:
 
«Ռազմական անվտանգության հարցն առնչվում է քաղաքական, տնտեսական, տեղեկատվական և այլ կարևոր ոլորտների հետ: Դրանից ելնելով, անհրաժեշտություն կա աջակցելու և կատարելագործելու հավաքական անվտանգության երկրներում կայնության ապահովման մեխանիզմները: Եկել ենք համաձայնության կատարելագործելու Միացյալ շտաբի գործունեությունը, հստակեցրել ենք շտաբի խնդիրները, գործառույթները և այլ հարցրեր: Նախանշել ենք նաև մեր հետագա աշխատանքի ուղղությունները»,-հավելեց Յուրի Խաչատուրովը:
 

Լրահոս

Դիտել ավելին