Կարևոր իրադարձություններ

Ապրիլի 18-ից ՎիվաՍել-ը դեպի ԼՂՀ կատարվող զանգերի սակագինը կհաշվարկի նախկին՝ 25 դրամով

15 Ապրիլ, 2016 17:13
Ապրիլի 18-ից ՎիվաՍել-ը դեպի ԼՂՀ կատարվող զանգերի սակագինը կհաշվարկի նախկին՝ 25 դրամով

ՎիվաՍել-ՄՏՍ-ը տեղեկացնում է, որ 2016թ. ապրիլի 18-ի 00:00-ից սկսած՝ 374 97 ցանցում ռոումինգում գտնվելիս զանգերի սակագինը կհաշվարկվի ինչպես նախկինում. 25 դրամ/րոպե մուտքային զանգերի համար, 45 դրամ/րոպե դեպի 374 97 և 374 47 ցանցեր ելքային և դեպի Հայաստան զանգերի համար: 374 97 ցանցում ռոումինգում 1 SMS հաղորդագրությունը, ինչպես նախկինում, կարժենա 40 դրամ: «Զանգ Հայաստան» ծառայության միջոցով դեպի Հայաստան զանգերի 1 րոպեի արժեքը կկազմի 25 դրամ, իսկ «SMS Հայաստան» ծառայության միջոցով ուղարկված 1 SMS հաղորդագրության արժեքը՝ 20 դրամ:

Հիշեցնենք, որ ապրիլի 4-ին ընկերությունը ժամանակավորապես փոփոխել է 374 97 ցանցում ռոումինգի սակագները՝ դեպի 374 97 և 374 47 ցանցեր ելքային, դեպի Հայաստան զանգերի մեկ րոպեի, ինչպես նաև վերը նշված ուղղություններով SMS հաղորդագրություների համար սահմանելով 5 դրամ սակագին: Նմանապես՝ սակագինը փոփոխվել էր նաեւ մուտքային զանգերի համար: Փոփոխությունը գործում էր 2016թ. ապրիլի 2-ից սկսած:

Այսպիսով` ծառայությունների վերը նշված 5 դրամ/րոպե և 5 դրամ/SMS սակագինը ժամանակավորապես գործում է 2016թ. ապրիլի 2-ից մինչեւ 17-ը (ներառյալ) ընկած ժամանակհատվածի համար:

 

 

Լրահոս

Դիտել ավելին