Կարևոր իրադարձություններ

«Դու դուր չես գալիս իմ մայրիկին, չնայած նրա դուրը բոլորն են գալիս» Օբամա

15 Ապրիլ, 2016 16:52
«Դու դուր չես գալիս իմ մայրիկին, չնայած նրա դուրը բոլորն են գալիս» Օբամա

ԱՄՆ-ի Սթենդֆորդի համալսարանի ասպիրանտ Էդ Քինգը ստեղծել է ռեսուրս, որը կոչվում է Talk Obama To Me։ Դրա օգտատերերը կարող են տպել ցանկացած նախադասություն, որն Օբաման «կրկնում» է։


Ինչպես նշում է gazeta.ru-ն, նախադասությունը կամ արտահայտությունը գրելուց հետո օգտատերը սեղմում է Talk կոճակը, ինչից հետո Օբաման կրկնում է այն: Օրինակ` նախագահն ասում է հետևյալը. «Դու դուր չես գալիս իմ մայրիկին, չնայած նրա դուրը բոլորն են գալիս»:


Աղբյուրը մանրամասնում է, որ նախագահի պատասխանները հավաքվում են Օբամայի ելույթների տեսագրություններից: Նշվում է նաև, որ այս կայքի շրջանակում Օբաման կարողանում է խոսել միայն անգլերեն:


Տեսանյութը կարող եք դիտել այստեղ։

 

Լրահոս

Դիտել ավելին