Կարևոր իրադարձություններ

Մերկելը թույլ է տվել Էրդողանին «վիրավորած» գերմանացի հեռուստահաղորդավարի դեմ հետաքննություն սկսել

15 Ապրիլ, 2016 16:50
Մերկելը թույլ է տվել Էրդողանին «վիրավորած» գերմանացի հեռուստահաղորդավարի դեմ հետաքննություն սկսել

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն ընդունել է թուրքական կողմից ստացված խնդրանքն առ այն, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին հեռուստատեսությամբ վիրավորած հաղորդավարին պետք է պատասխանատվության ենթարկել։

 

Ինչպես հայտնում է The Independent-ը, Գերմանիայի քրեական օրենսգրքի համաձայն, երկրի կառավարությունը միանգամայն իրավասու է թույլ տալ քննիչներին հետաքննություն սկսել այս գործով:


«Կոալիցիայի ներսում այս հարցի շուրջ տարակարծություն կար: Սակայն ի վերջո որոշվեց, որ  Գերմանիայի կառավարությունը կթույլատրի հետաքննություն սկսել»,- ասել է Մերկելը:

 

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դատական հայց է ներկայացրել գերմանացի հեռուստահաղորդավար Յան Բեմերմանի դեմ, ով գերմանական ZDF հեռուստաալիքի եթերում վիրավորական բանաստեղծություն էր կարդացել թուրք ղեկավարի մասին։
 

Գերմանական Մայնց քաղաքի դատախազությունից մանրամասնել են, որ թուրքական կողմը հայցը ներկայացրել է իրավաբանական ընկերության միջոցով։ 

 

Աղբյուրը հիշեցնում է, որ մարտի 31-ին Neo Magazin Royale հաղորդման շրջանակում  Բեմերմանն Էրդողանին նվիրված բանաստեղծություն էր ընթերցել, ինչից հետո Անկարան Բեռլինից պահանջել էր քրեական գործ հարուցել հեռուստահաղորդավարի դեմ։

 

 

Լրահոս

Դիտել ավելին