Կարևոր իրադարձություններ

Կրեմլից հայտնել են Պուտինի «ուղիղ կապը» խափանելու հաքերների փորձերի մասին

15 Ապրիլ, 2016 16:48
Կրեմլից հայտնել են Պուտինի «ուղիղ կապը» խափանելու հաքերների փորձերի մասին

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ճեպազրույցի ընթացքում հայտարարել է, որ ցանցահենները երեկ փորձել են խոչընդոտել ՌԴ քաղաքացիների հետ Վլադիմիր Պուտինի ավանդական «ուղիղ կապի» անցկացմանը, հայտնում է lenta.ru-ն։

 

«Հաքերներն ակտիվորեն փորձել են կոտրել տեսազանգերի հավելվածը, սակայն այն դիմակայել է։ Դրանից բացի, հենց ուղիղ կապի ընթացքում հարձակումներ են սկսվել ծրագրի կայքի վրա։ Անգամ կարճ ժամանակով հաջողվել է, սակայն աշխատանքներն արագ վերականգնվել են»,- ասել է նա։

 

«Ուղիղ կապը» հեռարձակվել է ռուսական Առաջին ալիքով, «Ռոսսիա 1»-ով, ինչպես նաև համացանցային ծրագրով՝ «ВКонтакте»-ում։

 

Ավելի վաղ, Պեսկովը ճեպազրույցի ընթացքում իր վրա էր վերցրել Պուտինի սխալ պնդումն այն մասին, թե գերմանական Süddeutsche Zeitung թերթը, որն ապրիլի 3-ին հրապարակել էր «պանամական փաստաթղթերը», պատկանում է այն մեդիահոլդինգին, որն իր հերթին պատկանում է ամերիկյան Goldman Sachs ֆինանսական ընկերությանը։

 

Լրահոս

Դիտել ավելին