Կարևոր իրադարձություններ

Անտարկտիդայի շելֆից պոկվել են երկու խոշոր սառցաբեկորներ

15 Ապրիլ, 2016 16:38
Անտարկտիդայի շելֆից պոկվել են երկու խոշոր սառցաբեկորներ

Lenta.ru-ի փոխանցմամբ՝ Նանսենի անտարկտիդյան սառցե շելֆից անջատվել են երկու սառցաբեկորներ: Ներկա դրությամբ այդ վիթխարի սառցաբեկորները շարժվում են դեպի Ռոսսի ծովի հյուսիս-արևելք: Այս մասին նշված է Եվրոպական տիեզերական գործակալության կայքում:

Ծովում հայտնված սառցե ընդհանուր տարածքը կազմել է 25.87 քառակուսի կիլոմետր: Սառցաբեկորներից յուրաքանչյուրի լայնությունը կազմում է 5 կիլոմետր, իսկ նրանց երկարությունը հասնում է 10 և 20 կիլոմետրի: Նրանց հաստությունը կազմում է 250-270 մետր:

Հաղորդվում է, որ սառցաբեկորներն անմիջական սպառնալիք չեն ներկայացնում ծովային երթուղիների համար:

 

Լրահոս

Դիտել ավելին