Կարևոր իրադարձություններ

ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալը կարող է 130 մլրդ դոլար նստել երկրի վրա. Frontier Economics

15 Ապրիլ, 2016 16:29
ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալը կարող է 130 մլրդ դոլար նստել երկրի վրա. Frontier Economics

Ամռանը կայանալիք հանրաքվեի արդյունքում Եվրամիության կազմից Մեծ Բրիտանիայի հնարավոր դուրս գալը կարող է երկրի միայն ծառայությունների ոլորտի վրա նստել 92 մլրդ ֆունտ ստեռլինգ (130 մլրդ դոլար): Այս մասին ասված է Frontier Economics միջազգային խորհրդատվական ընկերության հրապարակած ուսումնասիրության մեջ, որն անցկացվել է բրիտանացի ձեռնարկատերերին միավորող London First ոչ առևտրային կազմակերպության պատվերով:

Նրա գնահատումների համաձայն՝ ԵՄ-ի կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալը բրիտանական ընկերություններին կզրկի եվրոպական ավելի լայն շուկա մուտքի հնարավորությունից, ինչը կհանգեցնի ոչ միայն եկամուտների մի մասի կորստին, այլև պահանջարկի անկման պատճառով աշխատատեղերի կրճատման: Բացի այդ, սպասվում է, որ այդ դեպքում ներքին շուկայում մրցակցությունը նույնպես կսկսի նվազել, ինչը հղի է արտադրանքի որակի վատացմամբ:

«Պահպանելով ԵՄ-ին անդամակցությունը՝ մենք հնարավորություն ունենք բանակցությունների ճանապարհով ազդել հանրակցության ներսում տիրող իրադրության վրա,-կարծում է London First-ի ղեկավարներից մեկը՝ Ուիլ Հայեմը: «Եթե մենք դուրս գանք, ապա դրանով իսկ լուրջ սպառնալիք կստեղծենք ծառայությունների ոլորտի համար, ինչը կարող Է աշխատատեղերի կրճատման հանգեցնել ապագայում»,-ասել է նա:

ԵՄ-ին Մեծ Բրիտանիայի հետագա անդամակցության շուրջ հանրաքվեն կկայանա հունիսի 23-ին: Դրա անցկացումը եղել է Քեմերոնի նախընտրական խոստումների ցուցակում, ով, փետրվարի 18-19-ին կայացած եվրագագաթնաժողովի արդյունքում Բրյուսելի հետ գործարք կնքեց ԵՄ-ին Միացյալ Թագավորության անդամակցության հատուկ պայմանների վերաբերյալ։

 
 
 

Լրահոս

Դիտել ավելին