Կարևոր իրադարձություններ

Ադրբեջանցիները չեն կարողանում բանկերից գումար հանել

15 Ապրիլ, 2016 16:15
Ադրբեջանցիները չեն կարողանում բանկերից գումար հանել

Ադրբեջանի բանկային համակարգում կան լուրջ խնդիրներ։ Այս մասին բարձրաձայնում են ադրբեջանցի պատգամավորները։

«Բանկերն ունեն իրացվելիության խնդիր: Ադրբեջանում,  ավանդների 83% -ը պահվում է դոլարով: Բնակչությունն անգամ չի կարողանում իր դեպոզիտից հանել անգամ  $ 5-10 հազար մանաթ», АПА-ի փոխանցմամբ՝ հայտարարել է Ադրբեջանի Մեջլիսի պատգամավոր Վահիդ Ահմեդովը՝ առաջարկելով բանկերի կառավարիչներին հրավիրել Մեջլիս՝ քննարկելու բանկային համակարգում տիրող իրավիճակը։

Ըստ նրա՝ անհրաժեշտ է լուրջ քայլեր ձեռնարկել, այլապես  Ադրբեջանի տնտեսությունը բավական մեծ խնդիրներ կունենա։

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին