Կարևոր իրադարձություններ

Լեխ Վալենսան հայտարարել է գործող իշխանության դեմ բարիկադներ բարձրանալու պատրաստակամության մասին

15 Ապրիլ, 2016 15:59
Լեխ Վալենսան հայտարարել է գործող իշխանության դեմ բարիկադներ բարձրանալու պատրաստակամության մասին

Լեհաստանի նախկին նախագահ Լեխ Վալենսան TVN հեռուստաալիքի եթերում հայտարարել է բարիկադներում երկրի գործող ղեկավարության դեմ պայքարելու պատրաստակամության մասին:

«Երբ այս դեմագոգիան և պոպուլիզմը իրենց չարդարացնեն և մարդիկ հասկանան՝ ինչպես են դրանք վնասում Լեհաստանին, այդ ժամանակ պետք է տղամարդկային որոշում ընդունել: Եվ, ամենայն հավանականությամբ, ես այն կընդունեմ, և մենք վերջ կդնենք այս կառավարության գործունեությանը, որն այսպիսի վնաս է հասցնում Լեհաստանին»,- նշել է քաղաքական գործիչը:

Այսպես Վալենսան մեկնաբանել է ապրիլի 13-ին Եվրախորհրդարանի ընդունած բանաձևը Լեհաստանում իրավիճակի վերաբերյալ: Եվրապատգամավորները քննադատել են երկրում ստեղծված սահմանադրական կարգը և պահանջել են պահպանել դեմոկրատական պետության նորմերը:

«Դա ցավալի է: Ես ամաչում եմ, որ դա տեղի է ունենում»,- նշել է Վալենսան: Նա հավելել է, որ իշխանության ներկայացուցիչներին պետք է անհապաղ պաշտոնից հեռացնել:

Փետրվարի 4-ին Լեհաստանում, չնայած իրավապաշտօանների քննադատությանը, ընդունվել է հետախուզության վերաբերյալ օրենք: Փաստաթուղթն ընդլայնում է հատուկծառայությունների լիազորությունները, նրանց ավելի մեծ հասանելիություն տալիս տեղեկության էլեկտրոնային կրիչներին, մեղմացնում է երկրի քաղաքացիներին գաղտնալսումից պաշտպանող ձևակերպումները:

Հունվարի 7-ին ուժի մեջ են մտել ԶԼՄ-ների մասին օրենքի փոփոխությունները, որոնց համաձայն՝ հանրային հեռարձակողների ղեկավարները կնշանակվեն ու կհեռացվեն անմիջապես կառավարության կողմից։

 

Լրահոս

Դիտել ավելին