Կարևոր իրադարձություններ

Պեսկովը ներողություն է խնդրել Պուտինի խոսքերի համար

15 Ապրիլ, 2016 15:46
Պեսկովը ներողություն է խնդրել Պուտինի խոսքերի համար

Նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքերը գերմանական Sueddeutsche Zeitung թերթի և ամերիկյան Goldman Sachs բանկի միջև եղած կապի առնչությամբ, եղել են նախագահի համար նյութեր նախապատրաստող անձանց սխալը, հայտաարարել է պետության ղեկավարի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը: «ավելի ճիշտ կլինի ասել, որ դա մեր սխալն է, ավելի ճիշտ, իմ սխալը, նրանց, ովքեր այս հարցի վերաբերյալ նյութել են պատրաստել: Դրանք, իսկապես, սխալ տեղեկատվություն են պարունակել, մենք էլ հավելյալ չենք ստուգել և այն տրամադրել ենք նախագահին», - ասել է Պեսկովը: «Հայցում ենք հրատարակության ներողամտությունը», - հավելել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակը: Նախօրեին անցկացված «Ուղիղ կապի» ժամանակ Պուտինը հայտարարել էր, որ տվյալ հրատարակությունը սերտորոն կապված է ամերիկյան Goldman Sachs բանկի հետ, և նշել էր, որ Süddeutsche Zeitung-ն առաջինն էր, որ հրապարակել էր «պանամական թղթեր»-ը, ապա հավելել էր, որ թերթը պատկանում է ամերիկյան Goldman Sachs-ի կազմի մեջ մտնող հոլդինգին: «Արևմտյան պատվիրատուների ականջներն ամենուր են»,- նշել էր նախագահը:

 

Լրահոս

Դիտել ավելին