Կարևոր իրադարձություններ

Էստոնիա է սկսել հասնել ԱՄՆ-ի ծանր մարտական տեխնիկան

25 Հոկտեմբեր, 2015 19:11
Էստոնիա է սկսել հասնել ԱՄՆ-ի ծանր մարտական տեխնիկան

Էստոնիա է ժամանել ԱՄՆ-ի ռազմական տեխնիկայի շարասյունը: Ռազմական ոստիկանության ուղեկցությամբ տեխնիկան ժամանել է Վալգա կայարան Լատվիայից: Այս մասին հաղորդում է Interfax-ը:

Մինչև նշանակման կետ` Տապա ռազմական քաղաք, տեխնիկան կհասնի հոկտեմբերի 26-ին: Դրանից հետո Տապա պետք է ժամանեն երկու սակրավորների տանկեր և աջակցության տեխնիկա:

Նախատեսվում է, որ Էստոնիա կուղարկվի մոտ 40 միավոր ծանր տեխնիկա, այդ թվում` չորս M1A2 Abrams տանկեր, հետևակների համար Bradley 10 մարտական մեքենա և երեք Paladin ինքնագնաց հրետանային սարքավորումներ:

 

Լրահոս

Դիտել ավելին