Կարևոր իրադարձություններ

Սիրիական կառավարության պատվիրակությունը ժամանել է Ժնև

15 Ապրիլ, 2016 15:33
Սիրիական կառավարության պատվիրակությունը ժամանել է Ժնև

Սիրիական կառավարության պատվիրակությունը՝ ՄԱԿ-ում երկրի մշտական ներկայացուցիչ Բաշար Ջաֆարիի գլխավորությամբ, ժամանել է Ժնև, որտեղ ընթանում է միջսիրիական բանակցությունների երկրորդ փուլը։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։

Ծրագրվում է, որ պաշտոնական Դամասկոսի պատվիրակությունը օրվա երկրորդ կեսին կհանդիպի Սիրիայի հարցով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ պատվիրակ Ստաֆան Դե Միստուրայի հետ։ Պատվիրակն ապրիլի 13-ին սկսված բանակցային երկրորդ ռաունդի մեկնարկի պահից արդեն հանդիպումներ է ունեցել Բանակցային բարձրագույն կոմիտեի և սիրիական ընդդիմության «Մոսկվա-Կահիրե» խմբի հետ։

Ջաֆարիի այցով Ժնևում հավաքվում են խորհրդակցությունների բոլոր մասնակիցները։ Խորհրդակցությունների գլխավոր թեման մերձավորարևելյան երկրում քաղաքական անցման գործընթացն է։

 

Լրահոս

Դիտել ավելին