Կարևոր իրադարձություններ

Թուրքիայում գործազրկությունը հասել է 11.1 տոկոսի

15 Ապրիլ, 2016 15:22
Թուրքիայում գործազրկությունը հասել է 11.1 տոկոսի
 
Ermenihaber.am-ը գրում է, որ Թուրքիայի վիճակագրական ընկերությունը (TÜİK) հրապարակել է երկրում գործազրկության մակարդակի վերաբերյալ 2016թ. հաշվետվությունը: Թուրքական «Haberler.com» կայքի փոխանցմամբ՝ գործազրկությունը Թուրքիայում հասել է 11.1 տոկոսի, ինչը 2015թ. փետրվարից հետո գրանցված ամենաբարձր ցուցանիշն է:
 
2016թ. հունվարի դրությամբ 15-ից բարձր տարիքային խմբում գործազուրկ քաղաքացիների թիվը նախորդ տարվա նույն ամսվա համեմատ աճել է 31.000-ով՝ կազմելով 3.290.000:  Ընդ որում, ոչ գյուղատնտեսական ոլորտում գործազրկությունը նվազել է 0.4 միավորով՝  հասնելով 13 տոկոսի:
 
15-24 տարիքային խմբում գործազրկության մակարդակը կազմել է 19.2 տոկոս, 15-64 տարիքային խմբում՝ 11.3 տոկոս:
 
2016թ. հունվարի դրությամբ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 821.000-ով (0.7 տոկոս) աճել է գրանցված աշխատողների թիվը՝ հասնելով 26.275.000 (45 տոկոս): Ընդ որում, աշխատանք ունեցողների 18.3 տոկոսը աշխատում է գյուղատնտեսության, 20.2 տոկոսը՝ արդյունաբերության, 6.7 տոկոսը՝ շինարարության, 54.8 տոկոսը՝ սպասարկման ոլորտում:
 
Նշված ժամանակահատվածում 852.000-ով (0.7 տոկոս) ավելացել է Թուրքիայի ընդհանուր աշխատուժի մակարդակը՝ կազմելով 29.565.000 (50.7 տոկոս):

 

 

Լրահոս

Դիտել ավելին