Կարևոր իրադարձություններ

Հունական ընկույզի օգտակար հատկությունները

25 Հոկտեմբեր, 2015 20:33
Հունական ընկույզի օգտակար հատկությունները

Յեյլի համալսարանի գիտնականները պարզել են, որ հունական ընկույզը կարող է բարելավել սրտանոթային համակարգի աշխատանքը: Ոչ մի այլ ընկույզ չի պարունակում այնպիսի օգտակար նյութեր, ինչպիսիք առկա են հունական ընկույզում: Այս ընկույզը պարունակում է մեծ քանակությամբ հակաօքսիդանտներ (15 անգամ ավելի շատ, քան վիտամին E-ն): Հունական ընկույզը համարվում է նաև ճարպերի և Omega 3 ճարպաթթվի օգտակար աղբյուր: Պետք է նշել, որ Omega 3 ճարպաթթուն նվազեցնում է արյան մեջ լիպոպրոտեինի մակարդակը, ինչպես նաև մաքրում է անոթները և բարելավում սրտի ռիթմը: Գիտնականները պարզել են, որ օրական 7 հունական ընկույզ օգտագործելը պաշտպանում է օրգանիզմը քաղցկեղածին բջիջների զարգացումից և շաքարային դիաբետից:

 

 

Լրահոս

Դիտել ավելին