Կարևոր իրադարձություններ

Մենք հետևում ենք մամուլին․ Քոչարյանը Յուրի Վարդանյանին հետ կանչելու պահանջի մասին

15 Ապրիլ, 2016 14:40
Մենք հետևում ենք մամուլին․ Քոչարյանը Յուրի Վարդանյանին հետ կանչելու պահանջի մասին

Մենք հետևում ենք մամուլին․ Քոչարյանը՝ Նալբանդյանի հրաժարականի և Վարդանյանին հետ կանչելու պահանջի մասին

Արդեն մի քանի օր է, ինչ ֆեյսբուքյան տիրույթում էջ է բացվել, որի հետևորդները պահանջում են հետ կանչել Վրաստանում ՀՀ դեսպան Յուրի Վարդանյանին:

«Այս էջի նպատակն է հասնել Վրաստանում ՀՀ դեսպան Յուրի Վարդանյանի հետկանչին, քառօրյա պատերազմի ընթացքում դրսեւորած հանցավոր անգործության համար»,-նշված է էջում:

Ֆեյսբուքում նաև ակտիվ պահանջում են ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հրաժարականը:

Կառավարության այսօրվա նիստիվ հետո Shabat.am-ը արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանին հետաքրքրվեց, թե տեղյակ են արդյոք այդ պահանջների մասին:

«Մենք հետևում ենք մամուլին»,-ժպիտով ասաց Քոչարյանը»:

Քոչարյանը նծեց, որ կարող ենք նախարարության պաշտոնական կայքէջից տեղեկանալ,թե որտեղ էր այս օրերին գտնվում, ինչ էր անում, ում հետ է խոսել նախարարը:

Հարցը, թե հրաժարական կտա՞ Նալբանդյանը, Քոչարյանն անպատասխան թողեց:

 

Լրահոս

Դիտել ավելին