Կարևոր իրադարձություններ

Երևանում մեկնարկել է ՀԱՊԿ-ի Ռազմական կոմիտեի նիստը

15 Ապրիլ, 2016 14:22
Երևանում մեկնարկել է ՀԱՊԿ-ի Ռազմական կոմիտեի նիստը

Երևանում մեկնարկել է ՀԱՊԿ-ի Ռազմական կոմիտեի հերթական` ութերորդ նիստը, որին մասնակցելու նպատակով ապրիլի 14-ին Երևան են ժամանել կազմակերպության անդամ պետությունների` Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի զինված ուժերի գլխավոր շտաբերի պատվիրակությունները, ինչպես նաև ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարը և Միացյալ շտաբի պետը:

Բացելով նիստի աշխատանքը` ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովը ողջունեց հյուրերին, շնորհակալություն հայտնեց, որ չնայած հագեցած գրաֆիկին` ժամանակ են գտել մասնակցելու երևանյան նիստին: «Ոչ վաղ անցյալում մենք հանդիպում ունեցել ենք Մինսկում: Այժմ էլ առաջարկում եմ քննարկել օրակարգային հարցերը: Դրանցից բացի, Ղազախստանն առաջարկել է քննարկել ՀԱՊԿ-ի գործունեության լուսաբանման մեդիապլան մշակելու հարցը»,- ասաց Խաչատուրովը:

Նիստի ավարտին նախատեսվում է հայտարարություն լրատվամիջոցների համար:

 

Լրահոս

Դիտել ավելին