Կարևոր իրադարձություններ

Բանակցային սեղանի շուրջ ԼՂ­-ն պետք է իր տեղն ունենա. Բասկերի խորհրդարանը բանաձև է ընդունել

15 Ապրիլ, 2016 14:17
Բանակցային սեղանի շուրջ ԼՂ­-ն պետք է իր տեղն ունենա. Բասկերի խորհրդարանը բանաձև է ընդունել

Ադրբեջանը 2016թ­ ի ապրիլի 2­ին աննախադեպ հարձակում է նախաձեռնել Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծի ողջ երկայնքով: Այս հարձակումը հանգեցրել է տասնյակ մահերի, այդ թվում և քաղաքացիական անձանց ու մի երեխայի: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»­-ը, այս մասին նշվում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակի սրման մասին Բասկերի երկրի խորհրդարանի ընդունած բանաձևում: Փաստաթղթում խորը մտահոգություն է հայտնվում 1994թ­ից ի վեր Լեռնային Ղարաբաղում հակամարտության գոտում հրադադարի վատթարագույն խախտման առնչությամբ և ցավակցություն է հայտնվում հակամարտության զոհերի կապակցությամբ: Բասկերի երկրի խորհրդարանը ողջունել է 2016թ­ի ապրիլի 5­ի կրակի դադարեցման պայմանավորվածությունը և հույս հայտնել, որ այն կպահպանվի: Կոչ է արվում նաև ստեղծել 2012թ­ից ի վեր Մինսկի խմբի կողմից առաջարկվող հրադադարի խախտումների հետաքննության միջազգային մեխանիզմ, ինչպես նաև մերժել ուժի կիրառումը հակամարտության կարգավորման գործում: «Աջակցում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում բանակցային գործընթացին, որտեղ Լեռնային Ղարաբաղը պետք է տեղ ունենա, ինչի վերաբերյալ արդեն համաձայնություն է հայտնել այս խորհրդարանը».­ ասված է բանաձևում:

Լրահոս

Դիտել ավելին