Կարևոր իրադարձություններ

Դատապարտված միլիոնատերը ավելի շատ է օգնում Արցախին , քան երկրում ազատ տեղաշարժվողները

15 Ապրիլ, 2016 13:45
Հեղինակ՝ Աշոտ Ասատրյան
Դատապարտված միլիոնատերը ավելի շատ է օգնում Արցախին , քան երկրում ազատ տեղաշարժվողները

Գաղտնիք չէ , որ Լևոն Հայրապետյանը Արցախի Գանձասարի շրջանի Վանք գյուղը դարձրել մի տուրիստական կենտրոն՝ կենդանաբանական այգով, հյուրանոցներով, անգամ նոր սերնդի համար դպրող է կառուցել: Ապրիլյան դեպքերի հետ կապված այդ գյուղը դարձել է հյուրատուն: Հյուրանոցները չեն աշխատում, այնտեղ ապրում են Մարտակերտից, Թալիշից և Արցախի այլ շրջաններից եկած փախստականները , ովքեր կորցրել են իրենց տները թշնամու պատճառով, շատերը սեփական կյանքը փրկելու համար ժամանակավորապես բնակվում են այդտեղ: Նրանց համար ամեն ինչը անվճար է՝ հացը, ջուրը, նույնիսկ հեռախոսը ու դրա լիցքավորումը անվճար է: Վանքում գործող երկու հյուրանոցները լիքն են , երևի կյանքում այդքան լիքը չեն եղել տուրիստներով, որքան հիմա են լիքը փախստականներով:
Լևոն Հայրապետյանը դատապարտվեց 4 տարի ազատազրկման , բայց Վանք գյուղը , որպես Արցախի ամենաապահով վայր, ընդունում է փախստականներին , օգնում է ցանկացած հարցով, առանց ավելորդությունների ու գովազդի:

 

Լրահոս

Դիտել ավելին