Կարևոր իրադարձություններ

Վիրավորված զինծառայողների վիճակը գնալով բարելավվում է․ նախարար (տեսանյութ)

15 Ապրիլ, 2016 13:16
Վիրավորված զինծառայողների վիճակը գնալով բարելավվում է․ նախարար (տեսանյութ)
Ամենաբարձր մակարդակի պայքարն է գնում, բոլոր հնարավորությունները կիրառվում են, որ հնարավորինս արագ ապաքինենք վիրավորված զինծառայողներին։ Այս մասին կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողներին հայտնեց առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը։
 
«Ծայրահեղ ծանր հիվանդներից բազմաթիվ դեպքեր ունենք, որոնք արդեն ապաքինման շրջան են մտնում, վիճակը կայունացել է, դարձել կայուն ծանր։ Իհարկե, դեռ վիրավորներ ունենք, ում համար դեռ պայքարում ենք, բայց նրանք արդեն պակասում են՝ հաշվի առնելով, որ շատանում է կայուն վիրավորների թվաքանակը, այսինքն բժշկական օգնությունը հասնում է իր նպատակին և վիրավորների վիճակը գնալով բարելավվում է»,-ասաց Արմեն Մուրադյանը։
 
 

Լրահոս

Դիտել ավելին