Կարևոր իրադարձություններ

Մերկելը ներգաղթյալների առաջ ինտեգրման պայմաններ է առաջ քաշել՝ սովորե´ք գերմաներեն

15 Ապրիլ, 2016 13:04
Մերկելը ներգաղթյալների առաջ ինտեգրման պայմաններ է առաջ քաշել՝ սովորե´ք գերմաներեն

Ներգաղթյալները, որոնք ցանկանում են մնալ Գերմանիայում, պետք է սովորեն լեզուn՝ համաձայն օրենսդրության, որն առաջարկել է իշխող կոալիցիան: Սա հետպատերազմյան ժամանակների Գերմանիայի առաջին օրենքն է՝ նվիրված ինտեգրման հարցերին:

Յուրաքանչյուր ներգաղթյալի հատկացվելու է բնակության վայր, համաձայն պլանների, որոնք համաձայնեցվել են ամիսներ տևող քննարկումներից հետո, հայտնում է BBC-ն:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ նրանք, որոնք ցանկանում են փախստականի կարգավիճակ ստանալ, պարտավոր են լինելու անցնել ինտեգրացման գործընթաց:

Երկիր ժամանածներին կառաջարկվի անցնել պետության կողմից սուբսիդավորվող կուրսեր, որոնք նպաստելու են գերմանական հասարակությունում հաջող ինտեգրմանը, այդ թվում՝ գերմաներեն լեզվի կուրսեր:

Ծրագրվում է նաև հանել որոշ սահմանափակումներ, որ գոյություն ունեն աշխատաշուկայում և ստեղծել 100 հազար աշխատատեղ քաղաքական ապաստան հայցողների համար:

 

 

Լրահոս

Դիտել ավելին