Կարևոր իրադարձություններ

Հրազդանում նախընտրական շոուներ են.«ՉԻ»

15 Ապրիլ, 2016 08:30
Հրազդանում նախընտրական շոուներ են.«ՉԻ»

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Մինչ սահմանային շփման գծում հայ զինվորը կենաց ու մահու կռիվ է տալիս, Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում նախընտրական շոուներ են։ «ՉԻ» տեղեկություններով` երեկ Հրազդանի գործող քաղաքապետ, քաղաքապետի թեկնածու Արամ Դանիելյանի ու Կոտայքի մարզպետ Կարո Գուլոյանի շքախումբը քսանից ավել շքեղ ու թանկարժեք ավտոմեքենաների շարասյունով ուղեւորվել է Հրազդանի Ջրառատ թաղամաս` ընտրողների հետ հանդիպման։ «ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ` ընտրարշավի մասնակիցներն այնքան են չափ ու սահմանն անցել, որ նրանց չի կանգնեցրել անգամ լուսացույցի կարմիր լույսը, եւ նրանք առաջ են ընթացել ավտոմեքենաների ազդանշանների ականջ խլացնող ձայների ներքո։ Նկատենք, որ գործող քաղաքապետ Արամ Դանիելյանը աչքի է ընկնում ազատամարտիկների հանդեպ իր արհամարհական վերաբերմունքով, իսկ մարզպետ Կարո Գուլոյանի միակ արժանիքն էլ «փեսա» լինելու բարեբախտությունն  է»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: 

 

Լրահոս

Դիտել ավելին