Կարևոր իրադարձություններ

Մոսկովյան գագաթնաժողովի հաջորդ նիստը կկայանա մայիսին` Երեւանում. «Հրապարակ»

15 Ապրիլ, 2016 07:52
Մոսկովյան գագաթնաժողովի հաջորդ նիստը կկայանա մայիսին` Երեւանում. «Հրապարակ»

Մոսկովյան գագաթնաժողովում եղել են նեղ եւ ընդլայնված կազմով հանդիպումներ: Հովիկ Աբրահամյանն իր կոշտ ելույթն արտասանել է նեղ կազմով հանդիպման ժամանակ: ՌԴ վարչապետը նիստը բացելիս ասել է` ԵԱՏՄ մեր որոշ գործընկերներ խախտում են պայմանավորվածությունները՝ նկատի ունենալով Ղազախստանին, եւ տեղյակ է պահել, որ հաջորդ նիստը կկայանա մայիսին` Երեւանում: Հովիկ Աբրահամյանն էլ է խոսել Ղազախստանի «խախտված» պահվածքի մասին, որ բացարձակ հիմնավորված չէր նիստը տեղափոխելը, խոսել է նաեւ Ադրբեջանին տրամադրվող զենքի մասին: Ի դեպ, մոսկովյան այցի միակ «խերը» հայկական կողմի համար եղել է այն, որ կոնկրետացվել է 200 միլիոն դոլարի վարկի-զենքի արագ մատակարարման հարցը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

 

Լրահոս

Դիտել ավելին