Կարևոր իրադարձություններ

Ինչպե՞ս սովորել խնայել և ավելի շատ վաստակել.մի քանի պարզ կանոն

15 Ապրիլ, 2016 22:44
Ինչպե՞ս սովորել խնայել և ավելի շատ վաստակել.մի քանի պարզ կանոն

Յուրաքանչյուր հարուստ մարդու մի ձևով է հաջողվել գումար ձեռք բերել: Մեկին բախտ է վիճակվել ծնվել որպես պատկառելի կարողության ժառանգորդ, մյուսը այնքան հաջողակ է, որ ընդունակ է վաստակել ցանկացած շահախարդախությամբ (աֆերայով), երրորդը կարող է ձեռնտու ներդրումներ անել և շահաբաժիններ ստանալ:

Կլինի՞ ձեր կյանքում նման բարեբախտություն: Հնարավոր է երկար երազել քաղաքի կենտրոնում էլիտար բնակարանի և այգեգործական տարածքով քաղաքամերձ տան, հեղինակավոր մակնիշի մեքենայի և համաշխարհային դիզայներների զգեստներով և աքսեսուարներով լի զգեստապահարանի մասին: Կարելի է երկար ժամանակ վերին ուժերից խնդրել վիճակախաղով միլիոններ շահելու և հեռավոր արյունակցից ժառանգություն ստանալու մասին: Հրաշքներ լինում են…

Բայց ինչպես փորձն է ցույց տալիս, իրական կյանքում փողը աշխատանքով է տրվում:

Ընտրեք արդյունավետ  մեթոդներ

Մտքում պլաններ կազմեք, քանի որ մտովի պատկերացումները ուղղվում են սեփական ֆինանսական վիճակի բարելավմանը: Նման գործողության համար ամենաբարենպաստ ընթացքը համարվում է լուսնային ամսվա սկիզբը, 1-ից 7 օրերը: Այդ ժամանակ վերին ուժերը օգնում են երազանքների իրականացմանը: Ինչպե՞ս մտովի պատկերացումները արդյունավետորեն վերածել իրականության: Դա կարելի է իրականացնել նյութավորման և աֆիրմացիայի հատուկ պրակտիկայի օգնությամբ, որոնք բազմաթիվ են: Ընտրիր քո սրտին մոտ որևէ մեկը:

Ամենօրյա նպատակաուղղված աշխատանք

Փողը դեպի ձեզ ձգելու համար ընտրված մեթոդներով աշխատանքը պետք է իրականացնել ամեն օր: Մի՛ ծուլացեք և մի՛ հրաժարվեք ձեր նախաձեռնությունից մի քանի օր անց: Շտապողականությունը, երկմտանքը և ծուլությունը վատ դաշնակիցներ են: Դուք պետք է քայլ առ քայլ վստահ առաջ ընթանաք դեպի ձեր առաջ դրված նպատակը: Առաջին դրական փոփոխությունը կնկատեք արդեն մի քանի ամսվա ընթացքում ձեռք բերված փորձից հետո, իսկ գումարները ձեր կյանքում կհայտնվեն մի փոքր ավելի ուշ: Աշխարհում ոչինչ միանգամից տեղի չի ունենում: Հիշե՛ք դրա մասին: Ամեն ինչ կախված է համառությունից և հաջողության հասնելու ցանկությունից:

Դադարե՛ք ձեզ խղճալ

«Ես փող չունեմ»,- ասում են շատ հաճախորդներ: Հեռու վանեք նմանատիպ մտքերը: Միայն հավատը անձնական հաջողության հանդեպ կհաղթի, բայց երբեք հուսահատությունը և ձեր հանդեպ խղճահարությունը: Ենթագիտակցորեն հավատալը կբարելավի կյանքը: Հնարավոր է ձեզ վճարեն դրամական պարգև կամ աշխատավայրում բարձրացնեն աշխատավարձդ: Դուք կգտնեք լրացուցիչ եկամտի աղբյուր կամ կսկսեք ձեր անձնական եկամտաբեր բիզնեսը:

Պայքարե՛ք դժվարությունների դեմ:

Առաջին դժվարություններից հուսահատության մեջ մի ընկեք, չէ որ աղքատությունը և դժվարությունը հեշտ չէ հաղթահարել: Պետք չէ պարզապես երազել պատկառելի կյանքի մասին, բայց և ակտիվ քայլեր ձեռնարկեք դրան հասնելու համար: Հիշե՛ք, ճակատագիրը ձեր ձեռքերում է: Տանը նստել լավ աշխատանքի սպասումո՞վ: Գործատուն չգիտի ձեր գոյության մասին, եթե դուք նույնիսկ աչքի չեք անցկացնում թափուր աշխատատեղերը և ինքնակենսագրություն չեք ուղարկում: Երազում եք սեփական բիզնեսի մասի՞ն: Քանի դեռ դուք չեք կազմել բիզնես պլան և փաստաթղթերը հանձնել գրանցման, երբեք դա չի հայտնվի: Տրամաբանական է, այնպես չէ՞: Գլխավորն է կատարել առաջին քայլը: Մնացածն ինքնաբերաբար կստացվի: Մարդ ինքնուրույն է կերտում իր ճակատագիրը: Եթե ի սրտե ցանկանում եք սեփական կյանքը փոխել, դա անպայման կլինի: Վաղ, թե ուշ, բայց հաստատ:

 

Լրահոս

Դիտել ավելին