Կարևոր իրադարձություններ

Ճակնդեղի հյութը կարող է բարելավել արյան ճնշումը

15 Ապրիլ, 2016 20:33
Ճակնդեղի հյութը կարող է բարելավել արյան ճնշումը

Ճակնդեղի հյութի օգտագործումը չորս շաբաթվա ընթացքում կարող է զգալիորեն նվազեցնել արյան ճնշումը հիպերտոնիկ հիվանդների մոտ: Այն նաև օգնում է թուլացնել անոթները և բարելավում է արյան շրջանառությունը:
Ճակնդեղի կամ բազուկի հյութը պատրաստվում է ճակնդեղի բուսական արմատից: Ճակնդեղում առկա միացություններ կոչվում են դիետիկ կամ անօրգանական նիտրատներ, դրանք ներթափանցում են արյան շրջանառության մեջ և որոշները փոխարկվում են ազոտ օքսիդի՝ արյան ճնշումը կարգավորող մի հզոր միջոցի: Բուսական նիտրատը տարբերվում է նատրիումի նիտրատից, որը օգտագործվում է միսը «բուժելու» համար:
2011-2013թթ. Ընթացքում Միացյալ Թագավորության հետազոտողները հավաքագրել են 64 հիվանդների՝ հիսուն տարեկանին մոտ 26 տղամարդու և 38 կանանց: Թեև նրանցից ոմանք ճնշման դեղորայք էին ընդունում, սակայն բոլորը տառաապում էին արյան ճնշման անվերահսկելի տատանումներից:
Նրանց կեսը յուրաքանչյուր օր առավոտյան օգտագործեց ութ ունցիա ճակնդեղի հյութ, մինչդեռ մյուսները օգտագործում էին նիտրատները չեզոքացրած ճակնդեղի հյութ: Ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ դիետիկ հյութ ըմպողների շրջանում ճնշման վերին ցուցանիշները նվազել էին 7.7-8.1 միավորով: Ճնշման ստորին ցուցանիշները բարելավվել էին 2.4-5.2 միավորով:
Ճնշման ստորին և վերին միավորները վերադարձան նախկին ցուցանիշներին՝ հյութն օգտագործելու վերջին երկու շաբաթների ընթացքում: Արյան շրջանառության համակարգը բարելավել էր 20%-ով: «Ստուգիչ» խմբում պլացեբո հյութը որևէ ազդեցություն չէր ունեցել:

Նախազգուշացում: Բազուկի հյութի երկարաժամկետ ազդեցությունը ուսումնասիրված չէ: Բազուկում գտնվող պիգմենտները կարող են գունաթափել մեզը և կղանքը:

 

Լրահոս

Դիտել ավելին