Կարևոր իրադարձություններ

2016 թ. առաջին եռամսյակում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 595 պատահար, զոհվել է 42 մարդ

14 Ապրիլ, 2016 23:55
2016 թ. առաջին եռամսյակում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 595 պատահար, զոհվել է 42 մարդ

2016 թ. առաջին երեք ամիսների ընթացքում հանրապետության տարածքում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 595 պատահար. զոհվել է 42 եւ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ ստացել 867 մարդ:

2015 թվականի նույն ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 662 պատահար. զոհվել է 64 եւ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ ստացել 905 մարդ:

2016 թ. առաջին երեք ամիսների ընթացքում հանրապետության տարածքում արձանագրվել է վրաերթի 173 դեպք. զոհվել է 14 եւ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ ստացել 179 մարդ:

2015 թվականի նույն ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրվել է վրաերթի 197 դեպք. զոհվել է 26 եւ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ ստացել 180 մարդ: 

 

Լրահոս

Դիտել ավելին