Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    514
    520

  • EUR

    608
    620

  • RUB

    6,62
    6,86

Կարևոր իրադարձություններ

«Microsoft»-ը դատի է տվել ԱՄՆ-ի կառավարությանը

14 Ապրիլ, 2016 23:27
«Microsoft»-ը դատի է տվել ԱՄՆ-ի կառավարությանը

«Microsoft» կորպորացիան դատի է տվել ԱՄՆ-ի կառավարությանը` պահանջելով թույլ տալ տեղեկացնել իր օգտատերերին, երբ ԱՄՆ-ի դաշնային հետախուզության բյուրոն կմտնի նրանց անձնական էլեկտրոնային փոստը: Այս մասին հաղորդում է «Reuters»-ը:

Վաշինգթոնի արևմտյան շրջանի դաշնային դատարանին տրված հայցում նշվում է, որ կառավարությունը խախտում է ամերիկյան սահմանադրությունը, երբ արգելում է «Microsoft»-ին տեղեկացնել իր հազարավոր հաճախորդներին նրանց էլեկտրոնային նամակներին մուտք ունենալու կառավարական դիմումների մասին:

Ըստ «Microsoft»-ի, կառավարության գործողությունները հակասում են սահմանադրության չորրորդ ուղղմանը, որը երաշխավորում է մարդկանց տեղյակ լինելու իրավունքը, երբ կառավարությունը փորձում է խուզարկել նրանց ինչպես ֆիզիկական, այնպես էլ վիրտուալ ձևով:

ԱՄՆ-ի արդարադատության գերատեսչությունը դեռևս չի արձագանքել այդ հայցին:

Լրահոս

Դիտել ավելին