Կարևոր իրադարձություններ

Էս դիրքում, իմ տղերքի արյուննա թափվել. հերոսի վերջին խոսքերը

14 Ապրիլ, 2016 22:40
Էս դիրքում, իմ տղերքի արյուննա թափվել. հերոսի վերջին խոսքերը

- Կամանդիր մի տեսակ ես, ինչա՞ եղել:
- Բան չէ, նորմալա ամեն ինչ, մի հատ աղը տուր:
- Կես ժամից պիտի պոստավոյին փոխենք:
- Ըհը, եթե կես ժամ ձգենք:
- Ինչ՞
- Հ՞ը, բան ասի՞ր կամանդիր:
- Չէ , չէ:

- Տապիկնա զանգում, մեկդ պատասխանեք
- Ես կպատասխանեմ, թողեք, լսում եմ: 
- Կամանդիր, շարժ կա, մեր կողմ են գալիս, մի քանի հոգի են: 
- Ընդունեցի. տղերք, հելեք, դիրքավորվեք, ես կապ տամ գունդ ու գամ, չկրակեք հանկարծ, լսում ե՞ք՝ չկրակեք:
- Այ թե ինչի՞ համար էիր սենց դիլխոր կամանդիր ջան, չմտածես:
- Պարոն փոխգնդապետ, մեր դիրքի ուղղությամբ են գալիս:
- Քանի՞ հոգի են :
- Թիվը չեմ իմանում, բայց շատ են:
- Մինչև մեր հասնելը պատասխանատվությունը թողնում եմ քո վրա, շարժվիր` ըստ պահի անհրաժեշտության, դիմացեք տղերք, գալիս ենք:
- Լսում եմ:

- Տղերք, ոչ մեկդ չկրակեք հանկարծ, թողեք թող գան:
- Կամանդիր, բեր հենց հիմիկվանից մաղենք պրծնենք էլի:
- Ասում եմ չկրակեք հանկարծ, տղերք ջան չանեք տենց բան, թողեք թող գան, չկրակեք, լսում ե՞ք, չկրակեք, թող գան, չկրակեք, հանգիստ, մի լարվեք, ուրիշ բանի մասին մտածեք, հանկարծ չկրակեք:
- Արդեն շատ մոտիկացան կամանդիր:
- Ձեն մի հանեք, թողեք գան:

- Ովա՞ տենում վերջը երևումա, սաղ հավաքվեցին, թե էլի են գալիս:
- Սաղ եկել են, հետևից էլ մարդ չկա:
- Դե որ սաղ եկել են, գյուլեք տղերք, սատկացրեք, փռեք գետնին, գյուլեք ձեր ցավը տանեմ, հանուն հայրենիքի գյուլեք: Տղերք, ով սաղ մնաց օտպուսկ եմ ուղարկելու, գյուլեք:
- Ա, օտպուսկա կպել տղերք, պադվադիտ չանեք:
- Տնաշենները ինչ էլ շատ են:

- Լսում եմ, պարոն գնդապետ:
- Տղես, վիճակը ոնցա՞, գալիս ենք արդեն շուտով կհասնենք:
- Դեռ դիմանում ենք, շատ են, շնից շատ են, վիրավոր ունենք, բայց մեզնից լավա կռվում:
- Գալիս ենք տղերք, հասնում ենք:
- Չուշանաք, խնդրում եմ :

- Տղերք հեսա գունդը հասնումա՝ դիմացեք:
- Կամանդիր, էն գռանատը մոտդա՞:
- Հա խի՞:
- Հեչ , ուղղակի:
- Կեսդ վիրավորներին օգնեք, կեսդ` գյուլեք: Ով չի ձգում, թող սարով հետ իջնի:
- Իջնելը ավելի դժվարա, քան ստեղ մնալը, իջնել չկա:

- Պարոˊն գնդապետ:
- Ասա տղես, երկու րոպեից հասնում ենք, ասա՞:
- Պարոˊն գնդապետ, խնդրում եմ բոլորին փոխանցես, որ էս դիրքում...
- Ասա լսում եմ, ասա ձենդ ինչիա՞ կորում, խոսա մի անջատի:
- Էս դիրքում, իմ տղերքի արյուննա թափվել, ստեղ իմ ախպերներն են կռվել, էս հողի վրա պայքարա եղել, ես էլ հիմա կալցոն քաշում եմ ու ուզում եմ բոլորին փոխանցես, որ էս դիրքը հանձնողի մերը:
- Ալո՞, էտ ինչ ձեն է՞ր, պատասխանի, պատասխանի տղես՝ հրամայում եմ, պատասխանի:

Աշոտ Ասատրյան, Ֆեյսբուք:

 

Լրահոս

Դիտել ավելին