Կարևոր իրադարձություններ

Մարզանք՝ աչքերի համար

25 Հոկտեմբեր, 2015 20:16
Մարզանք՝ աչքերի համար

Դուք կարող եք երկարացնել Ձեր աչքերի երիտասարդությունը, եթե օրը երկու անգամ կանոնավոր կատարեք աչքերի պարզ մարզանք: Աչքը բարդ մեխանիզմ է, որի նորմալ աշխատանքն ապահովում են 12 ակնային մկանները և ոսպնյակը, որն իր ձևը փոխում է՝ կախված դիտարկվող առարկայի հեռավորությունից: Ընդ որում, ինչքան մոտ է դիտարկվող առարկան, այնքան շատ են աշխատում ակնային մկանները: Հիշեք, թե որքան շուտ են հոգնում Ձեր աչքերը, երբ աշխատում եք համակարգչի առջև նստած, կարդում եք գիրք կամ նայում հեռուստացույց: Իսկ ծովի առեղծվածային հեռուներին նայելիս՝ աչքերը հանգստանում են: Սակայն վերջինս այնքան էլ հաճախ չի պատահում, իսկ համակարգչով աշխատելը կամ հեռուստացույց նայելը մեծ մասի մոտ տեղի է ունենում գրեթե ամեն օր: Այստեղից էլ սկսվում են տեսողության հետ կապված խնդիրները, որոնցից ամենատարածվածը կարճատեսությունն է: Կատարելով աչքերի պարզ մարզանք՝ կարող եք դանդաղեցնել Ձեր աչքերի ծերացման գործընթացը, ուժեղացնել աչքերի մկանները, և դրան զուգահեռ՝ Ձեր աչքերը միշտ կունենան թարմ և առողջ տեսք: Առաջարկում ենք մի քանի կոմպլեքսներ: Ընտրեք Ձեզ համար ամենահամապատասխանը, և որ ամենակարևորն է՝ այն կատարեք կանոնավոր կերպով: Եվ, հիշե՛ք, որ աչքերի մարզանքն իր տեսակի մեջ մեդիտացիա է, այսինքն՝ վարժությունները կատարելիս պետք է լինել հանգիստ, թուլացած և դրանք կատարել տիբեթյան յոգի նման դանդաղ: Ակնային մկաններն ամրացնող վարժությունների համալիր 1. Ընդունեք հարմար դիրք (նստած կամ պառկած), փակեք աչքերը և դանդաղ կատարեք շրջանաձև շարժումներ՝ ձախից աջ, իսկ հետո հակառակը՝ աջից ձախ: Կատարեք այն մեկ ուղղությամբ 1 րոպեի ընթացքում: Կրկնեք 3 անգամ: 2. Աչքերով «նկարեք» անկյունագծեր՝ ձախ վերին անկյունից մինչ աջ ստորին անկյունը: Կրկնեք 10 անգամ, և հետո փոխեք ուղղությունը: 3.Դանդաղորեն՝ որքան հնարավոր է բարձրացրեք աչքերը վերև, պահեք այդ դիրքում մի քանի վայրկյան, այնուհետև հետ բերեք Ձեր հայացքը և նորից ֆիքսեք այն նույն դիրքում մի քանի վայրկյան: Իսկ այժմ նույնը՝ աջ և ձախ ուղղություններով: Կատարեք 10 անգամ: Այս վարժությունը կատարելիս կարևոր է գլուխը չթեքել աջ և ձախ, և այն չշարժել վերև և ներքև: Աչքերի այս պարզ մարզանքը կատարելուց հետո Դուք կզգաք, թե ինչպես է անհետանում լարվածությունը, և «հստակեցվում» տեսողությունը:

 

Լրահոս

Դիտել ավելին