Կարևոր իրադարձություններ

Գերմանիայի խորհրդարանը հունիսի 2-ին քվեարկության կդնի Հայոց ցեղասպանության բանաձևը

14 Ապրիլ, 2016 20:48
Գերմանիայի խորհրդարանը հունիսի 2-ին քվեարկության կդնի Հայոց ցեղասպանության բանաձևը

 

Գերմանիայի խորհրդարանը հունիսի 2-ին քվեարկության կդնի Հայոց ցեղասպանության մասին բանաձևը:

 

Ինչպես  հայտնում է «Ակոս» պարբերականն, այս մասին տեղեկացրել է Գերմանիայի «Քրիստոնեա-դեմոկրատական միություն» խմբակցության ղեկավար Միշել Գրոսե-Բրյոմերը:


Գերմանիայի  «Կանաչներ» կուսակցության համանախագահ, ազգությամբ թուրք Ջեմ Օզդեմիրը Agence France Presse-ին հայտնել է. «Ցանկանում են, որ բանաձև հնարավորինս շուտ ներկայացվի Բունդեսթագում: Վերջապես Բունդեսթագը պարզ և բացահայտ հայտարարություն կլինի:

 

Այո, Օսմանյան կայսրությունում հայերի դեմ կատարված ոճրագործությունը ցեղասպանություն է: Ավելին, Գերմանիան ևս պատասխանատու է դրա համար»:

 

Լրահոս

Դիտել ավելին