Կարևոր իրադարձություններ

«Մարդիկ ուղղակի չեն պատկերացնում, թե ինչքան բարդ մրցաշար է Չեմպիոնների լիգան». Պեպ Գվարդիոլա

14 Ապրիլ, 2016 18:57
«Մարդիկ ուղղակի չեն պատկերացնում, թե ինչքան բարդ մրցաշար է Չեմպիոնների լիգան». Պեպ Գվարդիոլա

«Բավարիայի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան ամփոփել է Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆում «Բենֆիկայի» դեմ անցկացրած խաղի արդյունքները (2:2):

«Ես շատ ուրախ եմ: Մարդիկ ուղղակի չեն պատկերացնում, թե ինչքան բարդ մրցաշար է Չեմպիոնների լիգան:

Պետք է շնորհավորել ակումբին, որ մենք նորից դուրս եկանք Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ: 5 կիսաեզրափակիչ անընդմեջ. անհավանական է: Տարբեր ֆուտբոլիստներ, տարբեր մարզիչներ, բայց ակումբը միշտ առաջատար դիրքերում է: Հիասքանչ ստաբիլություն է:

Բայց մենք արդեն եղել ենք Չեմպիոնների լիգայի և Գերմանիայի գավաթի կիսաեզրափակիչներում անցյալ տարի: Հուսով եմ, որ այս մրցաշրջանում մենք ավելի հաջող հանդես կգանք այս մրցաշարերում»,- ասել է Գվարդիոլան:

 

 

Լրահոս

Դիտել ավելին