Կարևոր իրադարձություններ

Հարձակումները նախաձեռնել է Ադրբեջանը. կանադացի սենատոր Թհան Հայ Նգո

14 Ապրիլ, 2016 18:55
Հարձակումները նախաձեռնել է Ադրբեջանը. կանադացի սենատոր Թհան Հայ Նգո

Կանադացի սենատոր Թհան Հայ Նգոն հայտարարությամբ է հանդես եկել` կոչ անելով Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը խաղաղ լուծում տալ:  Սենատորի հայտարարությունը հրապարակել է Horizon Weekly պարբերականը:

 

«Զինված բախումները Լեռնային Ղարաբաղի սահմանին, որ սրվեցին ապրիլի առաջին շաբաթում, խոր մտահոգության տեղիք են տալիս:


Ադրբեջանի նախաձեռնած բռնությունն ու  հարձակումները հանգեցրին 1994-ին կնքված հրադադարից  ի վեր տեղի ունեցած ամենալարված իրավիճակին: 


Խորապես համոզված եմ, որ խաղաղ կարգավորման պետք է հասնել ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում շարունակական երկխոսությունների միջոցով:


Կանադայի կառավարությունը պետք է աջակցի ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքին՝ դատապարտելով զինված ագրեսիան, պահանջել պատասխանատվության ենթարկելը, աջակցել իրական հրադադարի կայացմանը»:

 

Լրահոս

Դիտել ավելին