Կարևոր իրադարձություններ

Հզոր ենք օդում, ջրում, ցամաքում, ծառայում ենք մենք Հայոց բանակում. շարքային Սահակյանի բանաստեղծությունը

14 Ապրիլ, 2016 18:28
Հեղինակ՝ Մաքսիմ Սարգսյան
Հզոր ենք օդում, ջրում, ցամաքում, ծառայում ենք մենք Հայոց բանակում. շարքային Սահակյանի բանաստեղծությունը

Զինվորի հեղինակային բանաստեղծությունը, որը նա ուղարկել է ի պատասխան թիվ 12 հիմն. դպրոզի աշակերտ Արամի նամակին:

Չունենք ոչ գիշեր, ոչ էլ առավոտ, 
Ու մեզ տանջում է մի ուժգին կարոտ,
Չենք վախում ցրտից սաստիկ, ահարկու,
Մեզ պետք չէ անգամ բրդե վերարկու,
Գնում ենք ահեղ քամուն ընդառաջ,
Ճեղքելով հզոր փոթորկի շառաչ,
Հոսանքը ուժգին շպրտում է ետ ,
Կարծես կորչում ենք հողմի մեջ անհետ,
Մեզ համար չկա ոչ սեր ոչ էլ կիրք,
Փոխարեն դրա բարձրանում ենք դիրք,
Հզոր ենք օդում, ջրում, ցամաքում,
Ծառայում ենք մենք Հայոց Բանակում:
Շարքային Սահակյանից

 

 

Լրահոս

Դիտել ավելին