Կարևոր իրադարձություններ

Հստակեցվելու է Ռուսաստանի կողմից ՀՀ-ին մատակարարվող ժամանակակից սպառազինության և ռազմական տեխնիկայի անվանացանկը

14 Ապրիլ, 2016 17:46
Հստակեցվելու է Ռուսաստանի կողմից ՀՀ-ին մատակարարվող ժամանակակից սպառազինության և ռազմական տեխնիկայի անվանացանկը
Կառավարության այս շաբաթվա նիստը հինգշաբթի օրվա փոխարեն տեղի կունենա վաղը՝ ապրիլի 15-ին: Սա թերևս կապված է վարչապետ Հովիկ Աբրահամյանի՝ Մոկսվա կատարած այցի հետ:Առաջիկա նիստի օրակարգում ընդգրկված են մի քանի հետաքրքիր նախագծեր: ՊՆ Սեյրան Օհանյանն, օրինակ, նիստին հանդես կգա առաջարկությամբ:
 
Որոշում կկայացվի Ռուսաստանի կողմից Հայաստանից պետական արտահանման վարկ տրամադրելու մասին համաձայնագրի դրույթներն իրականացնելու վերաբերյալ: Այս մասին տեղեկանում ենք կառավարության նիստի օրակարգից:
 
Ըստ այդմ, ՀՀ ֆինանսների նախարարին կհանձնարարվի իրականացնել հսկողություն «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև Հայաստանի Հանրապետության կառավարությանը պետական արտահանման վարկ տրամադրելու մասին» համաձայնագրով հայկական կողմի ստանձնած պարտավորությունների կատարման նկատմամբ:
 
ՀՀ պաշտպանության նախարարին կհանձնարարվի ՝ ա. հստակեցնել Հայաստանի Հանրապետությանը մատակարարվող ժամանակակից սպառազինության և ռազմական տեխնիկայի անվանացանկը: բ. ՌԴ համապատասխան մարմինների (այդ թվում՝ ՌԴ ռազմատեխնիկական համագործակցության Դաշնային ծառայություն և «ՌոսՕբորոնԷքսպորտ» ԲԸ) հետ քննարկել և ստորագրել տրամադրվող վարկի շրջանակներում ժամանակակից ռազմական նշանակության արտադրանքի մատակարարման պայմանագրերը՝ արտացոլելով մատակարարումների ծավալները, ժամկետները և գները:
 
ՀՀ կենտրոնական բանկի նախագահին կառաջարկվի ՝ ա. Համաձայնագրի 7-րդ հոդվածի դրույթների համաձայն՝ մինչև 2016 թվականի ապրիլի 29-ը Ռուսաստանի Դաշնության «Վնեշէկոնոմբանկ»-ի հետ իրականացնել աշխատանքներ վարկի հաշվառման և հաշվարկների վարման տեխնիկական կարգի մասին համաձայնագիր կնքելու ուղղությամբ: բ. վարկի հաշվառման և հաշվարկների վարման տեխնիկական կարգի մասին համաձայնագրի ստորագրման մասին հնգօրյա ժամկետում տեղեկացնել ՀՀ ֆինանսների նախարարությանը և ՀՀ պաշտպանության նախարարությանը:
 
Նշենք, որ կառավարության նիստում որոշման մասին զեկուցելու է պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին